25.11.2024
Դեմիրթաշ. Թուրքիան գտնվում է քաղաքացիական պատերազմի նախաշեմին
prev Նախորդ նորություն

Բաղդասարով. Բաշար Ասադը պատերազմում է երկու ճակատով

Բաշար Ասադին հավատարիմ ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ջեզալ նավթային հանքի նկատմամբ: Տեղեկատվություն է տարածվել, որ կառավարական ուժերը մոտեցել են հնագույն Պալմիրային և տեղակայվել են քաղաքի մուտքից 800 մետր հեռավորության վրա:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ սիրիական ղեկավաությունը փաստացի պատերազմում է երկու ճակատով:

«Առաջին ճակատում նրան դիմակայում է "Իսլամական պետությունը", երկրորդում՝ ահաբեկչական և ծայրահեղական իսլամիստական կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ մոտ 170 խմբավորումներ: Գրոհայինների ճշգրիտ տվյալներ ոք ոչ չի կարող նշել, քանի որ այն անընդհատ փոխվում է: Կարելի է ասել, որ Սիրիայում զինված խմբավորումները թիվը գերազանցում է 2.500-ը: Սիրիական բանակը այժմ ունի 180.000 զինվոր, դրան գումարած 80.000 ինքնապաշտպանական ուժեր»,-նշել է փորձագետը:

Բացի այդ, սիրիական բանակին օգնում է Հզբոլահը, որի թիվը հասնում է 10-15.000, ինչպես նաև կամավորականներ Իրանից, Աֆղանստանից, Պակիստանից, իսկ դա ևս 15.000 մարդ է, փոխանցում է svpressa.ru կայքը:

«Այն պայմաններում, երբ գրահայինները անընդհատ ժամանում են, սիրիական բանակին շատ դժվար է վերահսկել երկրի ամբողջ տարածքը: Դրա համար մի քանի ամիս առաջ իմ կարծիքոց ճիշտ որոշում է կայացվել թողնել երկրի հյուսիսային անապատային շրջանները և ամրապնդվել Դամասկոս-Հոմս-Համա ուղղության վրա», - նշել է Բաղդասարովը: