25.11.2024
Շարմազանով. ՌԴ-ի տրամադրված 200 միլիոն դոլարով Հայաստանը գերժամանակակից զենքեր կգնի
prev Նախորդ նորություն

Դեմիրթաշ. Թուրքիան գտնվում է քաղաքացիական պատերազմի նախաշեմին

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության առաջնորդ Սելահեդդին Դեմիրթաշը զգուշացրել է, որ Թուրքիան արագորեն ընթանում է դեպի քաղաքացիական պատերազմը: Նրա հայտարարությունը հաջորդել է բռնություններին, որոնք նախօրեին տիրել են թուրքական քաղաքներում. ազգայնականների ամբոխը հարձակվել է Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության գրասենյակների, քուրդ ակտիվիստների և ուղղակի մարդկանց վրա, որոնք փողոցում քրդերեն են խոսել:

Ազգայնականների հարձակումները վրեժ էին 29 թուրք զինվորականների համար, որոնք սպանվել էին վերջին երեք օրվա ընթացքում՝ Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների կողմից թուրք-իրաքյան սահմանին: Վերջին ամսվա ընթացքում սպանվել է ավելի քան 100 զինվորական, փոխանցում է vesti.ru կայքը: Սելահեդդին Դեմիրթաշի վիճակը նույնպես վտանգավոր է:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգի դատախազությունը երկրի Արդարադատության նախարարություն դիմում է ուղարկել՝ Դեմիրթաշին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Դիարբեքիրում Դեմիրթաշի արտահայտած մտքերը վիրավորանք են պարունակում նախագահի նկատմամբ, քարոզ են ահաբեկչական կազմակերպության օգտին և հանցագործությունների բացահայտ կոչ են պարունակում, փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Նախօրեին Դիարբեքիրում մամուլի ասուլիսի ընթացքում Դեմիրթաշը հայտարարել է, որ նա հարգանքով է մոտենում նրան, ով բողոքի է դուրս գալիս կառավարության քաղաքականության դեմ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: