Ադրբեջանում գերեւարված Կարեն Ղազարյանը չի ծառայում ՀՀ ԶՈւ երում. ՊՆ-ն հերքում է
ՀՀ ՊՆ ը պաշտոնապես հայտատրում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց երկրի ՊՆ-ի մամուլի ծառայությանը, հայտնել էին, որ անցած գիշեր կանխել են հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը, որի արդյունքում գերի է վերցվել այդ խմբի անդամներից 1984թ ծնված Կարեն Ղազարյանը:
Միաժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։
“Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ”, - ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ։