2.05.2025
Հանցագործը կողոպտել է «Գաֆրի» ոսկու սրահն ու դիմել փախուստի՝ վնասելով կայանած մեքենաներ
prev Նախորդ նորություն

Արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս. փոխվարչապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ կա քաղաքական կոնսենսուս։ Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:


Նշենք, որ այսօր տեղի է ունեցել կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխության հանձնաժողովի առաջին նիստը:


«Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս: Արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչպես և նշված է կառավարության գործունեության ծրագրում», - ասել է Միրզոյանը։


Փոխվարչապետի խոսքով, ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ քննարկում այսօրվա նիստում չի եղել, բայց ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ 100 տոկոսանոց համամասնական և խառը համամասնական ընտրակարգ, երբ մեկ համամասնական ցուցակ է լինելու, որտեղ քաղաքացիները կարող են վերադասավորումներ անել իրենց քվեով։ Բայց վերջնական որոշում դեռ չկա:

Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով