26.11.2024
Ադրբեջանն ու Ուկրաինան պատրաստվում են հակատանկային Կորսար համակարգեր արտադրել
prev Նախորդ նորություն

Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները եւ խոսել ՀԱՊԿ-ի մասին

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, Թեմուր Ուրազաևը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ:


Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս ընդլայնվելու և զարգանալու են` իրացնելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Ընդգծվել է երկու երկրների համագործակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:


Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: