26.11.2024
Մամուլ. Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն այլևս Փաշինյանին պետք չեն
prev Նախորդ նորություն

Գրիգորի Հայրապետովը նշանակվեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ»։ Նախագահի մեկ այլ հրամանով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:


ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Հարությունյանն (Կրակեմ Հրաչ) ազատվեց ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Նշենք, որ գնդապետ Գրիգորի Հայրապետովը 1991 թվականից մինչ օրս պատասխանատու է եղել ՀՀ բոլոր նախագահների անվտանգության համար` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ներկայումս` Նիկոլ Փաշինյանի։


Լուսանկարը` Aravot-ի: