Խամենեին Եվրոպային մի շարք պայմաններ է ներկայացրել
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Եվրոպային մի շարք պայմաններ է ներկայացրել, որոնց կատարման դեպքում Թեհրանը պատրաստ է մնալ Իրանի միջուկային ծրագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երկու տարի շարունակ ԱՄՆ-ն մի քանի անգամ խախտել է ԳՀՀԾ-ն, մինչդեռ եվրոպացիները լռում էին: Այս երեք եվրոպական երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան) պետք է ապացուցեն, որ նրանք անազնիվ եւ անբարեհույս չեն վարվի, ինչպես 2004-2005 թվականներին միջուկային գործարքի բանակցությունների ժամանակ իրենց դրսեւորում էին: Եվրոպան պետք է փոխհատուցի դա», —Twitter-ում գրել է նա:
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ԱՄՆ-ի խախտումների դեմ բանաձեւ ընդունի:
«Եթե ԱՄՆ-ն կարողանա կանխել մեր նավթի վաճառքը, մենք պետք է կարողանանք վաճառել վառելիքի ցանկալի քանակությունը: Եվրոպացիները պետք է որպես երաշխիք փոխհատուցեն դրա համար եւ գնեն իրանական նավթը ... Եթե եվրոպացիները ձգձգեն մեր պահանջների պատասխանը, Իրանը կարող է վերսկսել իր միջուկային գործունեությունը: Եթե պարզենք, որ ԳՀՀԾ-ն շահավետ չէ, ապա տարբերակներից մեկը կլինի դադարեցված գործունեության վերսկսումը», - ասել է նա: