21.04.2025
Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին

ՀՀ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:


Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:


Նշենք, որ վարչապետի ընտրության առաջին փորձը երեկ ձախողվեց` ԱԺ-ն չընտրեց վարչապետ, ՀՀԿ-ականները դեմ էին  Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:


ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:


Ստացվում է, որ երկրորդ փուլում կրկին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք» խմբակցությունը կունենա «Ծառուկյան» խմբակցության աջակցության կարիքը, քանի որ «Ելք»-ի 9 մանդատները բավարար չեն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու համար:


«Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 մանդատ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններին կարող է միանալ նաև ՀՅԴ-ն, որն առաջին փուլում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Փորձագետ. Փաշինյանը փորձելու է «կոտրել» պատգամավորներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան