ՀՀԿ-ականները դեմ դուրս եկան. Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Հայաստանի վարչապետ
Ազգային ժողովում մայիսի 1-ին ավարտվեց Հայաստանի վարչապետի ընտրության հարցով քվերակությունը:
Վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձայների 45 կողմ եւ 56 դեմ բաշխվածությամբ չընտրվեց ՀՀ վարչապետ:
Դեմ քվեարկեցին իշխող Հանրապետական կուսկացության խմբակցության պատգամավորները: Կողմ հանդես եկան ընադդիմադիր «Ելք», «Ծառուկյան» դաշինքների եւ Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունների պատգամավորները:
Այսպիսով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության անդամ միակ պատգամավորը, որ կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն է:
ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ՀՀ-ի վարչապետի հարցով մյուս քննարկումը տեղի կունենա 7 օրից Ազգային ժողովում:
Նշենք, որ համաձայն Սահմանադրության, վարչապետի թեկնածությունը երկրորդ անգամ չհաստատելու պարագայում Ազգային ժողովը պետք է ցրվի եւ անցկացվեն արտահերթ ընտրություններ: