25.11.2024
Ի՞նչ ՀՀԿ, ես ԵԿՄ-ի նախագահ եմ, հերոս եմ. Մանվել Սարգսյանը հրաժարվեց Սերժ Սագսյանից
prev Նախորդ նորություն

ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ կարևոր են, առկա խնդիրներն էլ լուծելի. Փաշինյան

Մենք որևէ օտարերկրյա պետության հետ այս ընթացքում քննարկումներ չենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ մենք բաց չենք դրա համար: Այս մասին օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսում հայտարարեց «ոչ բռնի թավշյա հեղափոխության» առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.

«Ես կրկնում եմ` չկա որևէ աշխարհաքաղաքական կոնտենտ այս ամենում, ինչ տեղի է ունենում, սա զտարյուն հայկական հեղափոխություն է և ես հույս ունեմ, որ բոլոր աշխարհքաղաքական ուժերը հասկանում են դա»,- ասաց նա` ընդգծելով, որ իրենք պատրաստ են խոսել Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստան-ԱՄՆ-ի հարաբերությունների, ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին.

«Այս գործընթացում ամենակարևոր բանը մեզ համար Հայաստանի ազգային շահն է: Դա է միակ նպատակը և մենք ցանկանում ենք ծառայել ՀՀ ազգային շահերին և ժողովրդի շահերին: Այդ թվում նաև Արցախի շահերին. մենք պաշտպանել և պաշտպանելու ենք Արցախի ազգային շահը»,- շեշտեց նա:

Ռուս լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես են զարգանալու հարաբերությունները ՌԴ հետ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները միշտ այս հարցին պատասխանելու են միատեսակ` հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ կարևոր են.

«Կասկած չկա, որ Հայաստանը և Ռուսաստանը բարեկամական, եղբայրական պետություններ են: Կան նաև խնդիրներ, բայց մենք նպատակ չունենք քննադատել այդ խնդիրները, մեր նպատակն է լուծել դրանք: Այդ խնդիրները կապված են մեր տարածաշրջանի հետ, Լեռնային Ղարաբաղի խնդրի, մասնավորապես` Ադրբեջանին զենքի վաճառքի հետ, որը, կարծում եմ, ՀՀ և Ադրբեջանի ուժերի հավասարակշռությունն է խախտում:Եվ կարծում եմ, որ Ռուսատանը, կամա թե ակամ, նպաստել է դրան Նաև ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների իրավունքների հետ` օրինակ, հայկական վարորդական վկայականների հետ: Սա շատ պարզունակ խնդիր է, բայց արդեն մեկ տարի է այն լուծում չի ստանում»,- թվարկեց նա:

Խնդիրներ կան, ասաց բանախոսը, նաև տնտեսական բլոկում, բայց ամենակարևորն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ, պարզապես պետք է լինել համբերատար և դրական տրամադրվել: