23.04.2025
Ռազմական փուլն ավարտվեց, զարգացումները կտեղափոխվեն քաղաքական հարթություն. արևելագետ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ և դաշնակիցների հարվածները Սիրիայի դեմ

ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը: Այս մասին ասված է Կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:


«Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», - հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:


Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:


Նախկին խորհրդային միության տարածքում Կրեմլի հովանավորությամբ ստեղծված այս դաշինքին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը:

Ամերիկյան զորքերի առկայությունը Սիրիայում անիմաստ է. փորձագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան