25.11.2024
Իրանի ՊՆ. Օտարերկրյա զորքերը պետք է հեռանան Սիրիայից
prev Նախորդ նորություն

Handelsblatt. Արևմուտքի դերը Սիրիայում անբավարար է

Արևմուտքը հոգնել է կարգավորել մեծ հակամարտությունները, Սիրիայում նրա դերն այնքան էլ բավարար չէ, փոխանցում է Handelsblatt–ը։

Թրամփի որոշումը Սիրիայի ֆինանսական օգնության կրճատման ու ամերիկյան զորքերի դուրս բերման մասին ցույց է տալիս Արևմուտքի անվճռականությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է մեծացնել Մոսկվայի ազդեցությունն այդ կարևոր տարածաշրջանում, Իրանը ցանկանում է ստեղծել Իրաքից, Սիրիայով դեպի Լիբանան ձգվող շիական առանցք, իսկ Թուրքիան իր անվտանգության շահերից ելնելով ցանկանում է վերածվել տարածաշրջանային գերտերության։ ԵՄ–ին ցույց են տալիս, որ նրանք չունեն ռազմավարություն Սիրիայում։