25.11.2024
Եթե Հունաստանը հանգիստ իր տեղում մնա, բան չենք ասի. Թուրքիայի վարչապետ
prev Նախորդ նորություն

Իրանի ՊՆ. Օտարերկրյա զորքերը պետք է հեռանան Սիրիայից

Այն զորքերը, որոնք առանց Դամասկոսի կառավարության համաձայնության ներկա են այդ երկրում, պետք է հեռանան Սիրիայից: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Պաշտպանության և Զինված ուժերի աջակցության նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին:


Նա թուրք պաշտոնյաներին կոչ է արել Սիրիայի հյուսիսում լուծել իրենց անվտանգության խնդիրները Դամասկոսի կառավարություն հետ:

Գեներալ Ամիր Հաթամին նաև զգուշացրել է, որ Վաշինգտոնի քաղաքականության պատճառով, Միջին Արևելքի տարածաշրջանում մեծացել է լարվածության և ճգնաժամի հնարավորությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը, հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ձախողել է:

Չորեքշաբթի օրը, Մոսկվայի անվտանգության միջազգային համագումարում, անդրադառնալով ԻԼԻՊ-ի պարտությանը, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է. «ԻԼԻՊ-ի պատրությամբ, ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը ձախողել է, հետևաբար, պետք է ակնկալել, որ այդ ձախողումը կլինի տարածաշրջանային թշնամանքի նոր շրջանի սկիզբը»: