5.10.2024
Ցեղասպանություն. հակաքարոզչությունն անզոր է, երբ փաստերն են աղաղակում
prev Նախորդ նորություն

Թոմ դը Վաալ. հայ-թուրքական հարաբերություններին կանդրադառնա Հիլարի Քլինթոնը

Վաշինգտոնի Քարնեգի կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի կարծիքով, 2015-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում լուրջ առաջընթաց չի սպասվում: Այնուամենայնիվ, ոչ պաշտոնական մակարդակով երկկողմ քաղաքացիական և մշակութային կապերը, ըստ նրա, շարունակում են զարգանալ․ - «Արվում են քայլեր, որոնք թեև փոքր են, սակայն օգնում են երկկողմ հարաբերությունների դրական մթնոլորտի ձևավորմանը», փոխանցում է «Ազատությունը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին հետ կանչեց Ազգային ժողովից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում 2009 թ.-ին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորգրած երկկողմ հարաբերությունների հաստատման և թուրքական կողմի նախաձեռնությամբ 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրությունները: Պաշտոնական Երևանը տարբեր պատճառաբանություններով պահում էր այդ փաստաթղթերը խորհրդարանի օրկարգում:

Այս իմաստով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին արձանագրությունների՝ ԱԺ օրակարգից դուրս բերելը, ըստ փորձագետների, հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացման բացակայության պաշտոնական արձանագրումն է:

Այդուամենայնիվ, հայ - թուրքական արձանագրություններին վերադարձ չի լինելու, համոզված է Թոմ դը Վաալը: Նրա կարծիքով, երկրորդ անգամ անդրադառնալ արձանագրություններին չի կարող իրեն թույլ տալ երկու կողմերից և ոչ մեկը: «Կարծում եմ, անչափ դժվար կլինի արձանագրություններին վերադառնալ, որովհետև դրանց նկատմամբ հսկայական բացասական վերաբերմունք կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում», - ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների ջանքերին, ապա, դը Վաալի կարծիքով, Վաշինգտոնը կարող է լուրջ ոգևորություն դրսևորել միայն նոր նախագահի օրոք: «Ցավոք, երբ Միացյալ Նահանգները նախագահի մակարդակով կենտրոնացնում են ջանքերը մի հարցի վրա և այն տապալվում է, նրանք անցնում են հաջորդ հարցին՝ նախորդ հարցով զբաղվելու ցանկություն չունենալով», - ընդգծում է վերլուծաբանը:

Այս առումով հայ - թուրքական հարաբերությունների համար հեռանկարային կարող է լինել Հիլարի Քլինթոնի հաղթանակը հաջորդ նախագահական ընտրություններում, կարծում է դը Վաալը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու քայլը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը տրամաբանական շարունակությունն է համարում այն քաղաքականության, որ հայտարարվեց ՄԱԿ-ի ամբիոնից:

«Սա արձանագրումն էր այն փաստի, որ Հայաստանը փորձեց իր կողմից կատարել բոլոր այն անհրաժեշտ քայլերը, որը կարող էր բերել հարաբերությունների լավացման, սակայն երբ Քլինթոնի շուրթերից ասվեց, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, ապա Նախագահը ՄԱԿ-ում հնչեցրեց գրողի ծոցը ուղարկելու հայտարարությունները, պարզ է, որ հետ կանչման գործընթացը սկսվելու էր»,- նշել էր օրեր առաջ Ալեքսանդր Արզումանյանը:

Միևնույն ժամանակ Թոմ դը Վաալն իր կողմից հիշեցնում է, որ Միացյալ Նահանգների նախագահները նախկինում օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, մասնավորապես՝ իր նախագահության օրոք Հայոց ցեղասպանության մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ ավելի շուտ՝ 1918 թվականին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը կոչ էր անում պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը, քանի որ, Ռուզվելտի խոսքով, հայկական կոտորածները պատերազմի ամենագարշելի ոճրագործություններից մեկն էին:



Նաբուկոյի ուրվականը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները