25.11.2024
ՌԴ և ԱՄՆ-ի միջև ներկայիս հարաբերությունները մոտ են Սառը պատերազմի իրավիճակին. Գուտերեշ
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը որեւէ դիվանագիտական պատերազմ չի հրահրել. Պեսկով

ԱՄՆ-ն ստիպեց Ռուսաստանին արձագանքել ռուս դիվանագետների արտաքսմանը, սակայն Մոսկվան բաց է մյուս երկրների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման համար. «Ռուսաստանը որեւէ դիվանագիտական պատերազմ չի հրահրել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երբեք դիվանագետների արտաքսման պատժամիջոցային փոխանակումների կողմնակից չի եղել: «Ռուսաստանը ստիպված էր քայլեր ձեռնարկել ի պատասխան ոչ բարեկամական, ապակառուցողական, անօրինական գործողությունների, այս դեպքում` մեր դիվանագետների արտաքսմանը եւ Վաշինգտոնի կողմից ՌԴ հյուպատոսարանի փակմանը: Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բարեկամական հարաբերությունների հաստատման համար, մենք ուզում ենք նման հարաբերություններ ունենալ»:


«Նախագահ Վլադիմիր Պուտինն ի սկզբանե եղել եւ մնում է բոլոր երկրների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունների հաստատման կողմնակիցը»,- հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:


Պեսկովը չի համաձայնել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի կարծիքի հետ, ով Մոսկվայի արձագանքը ռուս դիվանագետների արտաքսմանը «չհիմնավորված» էր անվանել: «Մենք, իհարկե, համաձայն չենք նման գնահատականի հետ»,- ասել է նա: