ՌԴ և ԱՄՆ-ի միջև ներկայիս հարաբերությունները մոտ են Սառը պատերազմի իրավիճակին. Գուտերեշ
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ներկայիս հարաբերությունները մոտ են Սառը պատերազմի իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես շատ մտահոգված եմ: Կարծում եմ, որ մենք եկել ենք մի իրավիճակի, որը մեծապես մոտ է այն իրավիճակին, ինչը մենք զգացել ենք Սառը պատերազմի ժամանակ», - լրագրողներին ասել է գլխավոր քարտուղարը:
Ավելի վաղ, Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի շարք ԵՄ երկրներ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան եւ այլ երկրներ հայտարարել էին ռուս դիվանագետների արտաքսման մասին:
Մասնավորապես, ԱՄՆ-ը իշխանությունները հայտարարել էին 48 ռուս դիվանագետների եւ ՄԱԿ-ում ռուսական առաքելության 12 աշխատակիցների արտաքսման, ինչպես նաեւ Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության փակման մասին: