20.04.2025
Սերժ Սարգսյանը Մյունխենում փորձեց լցնել Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ առկա անդունդը. Բրեմեր
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Եվրոպական խորհրդարանը որևէ փաստաթուղթ չի ընդունել Խոջալուի հետ կապված

Եվրոպական խորհրդարանը որևէ փաստաթուղթ չի ընդունել Խոջալուի հետ կապված։ Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։


Նա նշել է, որ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ 22 պատգամավոր ստորագրել է հայտարարություն, որում, սակայն, ցեղասպանություն, հայերի կամ Հայաստանի մասին որևէ հիշատակում չկա։


Նախօրեին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տարածել էին տեղեկատվություն, թե իբրև ԵԽ-ն հայտարարություն է ընդունել Խոջալուի դեպքերի հետ կապված։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Մարնելուլիում ադրբեջանցիների հետ հանդիպմանը հրաժարվել է նրանց խնդրանքով մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է:

Թուրքիայում փորձարկվել է հեռակառավարվող զրահամեքենա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար