20.04.2025
ԱԳՆ. Եվրոպական խորհրդարանը որևէ փաստաթուղթ չի ընդունել Խոջալուի հետ կապված
prev Նախորդ նորություն

Թուրքիայում փորձարկվել է հեռակառավարվող զրահամեքենա

Թուրքիայում փորձարկել են «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենա: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

Վերջինիս հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տեստավորվում թուրքական արտադրության զրահամեքենան:

«Այս օրերին, երբ ռազմադաշտ են իջնում հեռակառավարվող և ռոբոտացված համակարգեր, Թուրքիան դառնալու է ոչ թե տեխնոլոգիաներին հետևող, այլ դրանց ուղղորդող երկիր: Առանց վարորդի կառավարվող «Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան հաջողությամբ անցել է փորձարկումները և գալիս է դրա հաջորդը»,- գրել է Դեմիրը:

Դեմիրը տեղեկացրել է նաև, որ այս պահին Թուրքիայի զինված ուժերում արդեն օգտագործվում է ոչ ռազմական տեխնիկա (բուլդոզերներ ու այլ տրակտորներ):

Հայացք Բաքվից. Ադրբեջանի տնտեսության կայունացման համար կպահանջվի առնվազն 5 տարի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար