23.11.2024
Մամուլ. ՀՅԴ-ն բոյկոտում ու հաճոյանում է Կարեն Կարապետյանին, ինչո՞ւ
prev Նախորդ նորություն

Կոռուպցիայի ընկալման համաթվում ՀՀ-ն զբաղեցրել է 107-րդ տեղը. Transparency International

Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը 180 երկրների ցանկում զբաղեցրել է 107-րդ տեղը: Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 35 միավոր է գնահատվել: Այս մասին հայտնում է Transparency International-ը:


Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգել է 180 երկրների և տարածքների՝ փորձագետների եւ ձեռնարկատերերի կարծիքով երկրի պետական հատվածում կոռուպցիայի ընկալման մակարդակի համաձայն: Կոռուպցիայի ընկալման համաթիվն օգտագործում է 0-ից մինչեւ 100 միավորով սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է Կոռուպցիայի ընկալման ամենաբարձր աստիճանը, 100-ը՝ ամենացածր:


Հեղինակները նշում են, որ թեպետ կոռուպցիայի դեմ պայքարի լայնածավալ փորձեր են ձեռնարկվում աշխարհով մեկ, բայց շատ երկրներ այս պայքարում չափազանց դանդաղկոտ են:


Ամենաբարձր արդյունքը ցուցադրել են Նոր Զելանդիան եւ Դանիան: Սիրիան, Հարավային Սուդանը, Սոմալին հայտնվել են վարկանիշի վերջում՝ 14, 12 և 9 միավորներով համապատասխանաբար: Լավագույն ցուցանիշներով տարածաշրջանը Արեւմտյան Եվրոպա է, ամենավատ իրավիճակը Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում է:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա Ռուսաստանը հայտնվել է 135-րդ տեղում, Ադրբեջանը 31 միավորով զբաղեցրել է 122-րդ տեղը, Վրաստանը 56 միավորով 46-րդ տեղում է: Հայաստանը, ինչպես արդեն նշեցինք, զբաղեցրել է 107-րդ տեղը: