23.11.2024
Կոռուպցիայի ընկալման համաթվում ՀՀ-ն զբաղեցրել է 107-րդ տեղը. Transparency International
prev Նախորդ նորություն

Վարչապետը հանձնարարեց զբաղվել հարկային ստվերի ռիսկերով և ոլորտի այլ խնդիրներով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է զբաղվել հարկային ստվերի ռիսկերով ու ոլորտի այլ խնդիրներով: 


Վարչապետի խոսքով, 2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի համեմատ աճել են շուրջ 125 մլրդ դրամով:


«Չնայած նշված ցուցանիշին արձանագրենք, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի նվազեցման հետ կապված: Խնդիրներ կան օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու, արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակեցման և նպատակային օգտագործման հարցերում»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Կարեն Կարապետյանը:


ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են թվով 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ, կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում նաև հարկային ստվերին վերաբերող գտնվում են մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանը հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահին յոթօրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրներն ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկները: