22.04.2025
Հայ և ռուս ժողովուրդները միասին են և դարերով միասին կլինեն. Արա Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի խնդիրն առաջացել է, երբ այն միացվել է Ադրբեջանին. Հինշթեյն

Ռուսաստանցի լրագրող, Պետական դումայի նախկին պատգամավոր Ալեքսանդր Հինշթեյնը հանրությանն է ներկայացրել իր նոր գիրքը՝ «Ատլանտիդայի վախճանը. ինչու Պուտինը երբեք չի դառնա Գորբաչյով», որում վերլուծել է ԽՍՀՄ փլուզման պատճառներն ու փորձել պատկերացնել Վլադիմիր Պուտինի ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովի տեղը:  


Ռուսարմինֆոյի հաղորդմամբ, լրագրողը պատմել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում աշխարհաքաղաքական հակամարտությունների մեծամասնությունը, այդ թվում և ղարաբաղյան հակամարտությունը խորհրդային ղեկավարության անհեռատես քաղաքականության հետևանք են:  


«80-ական թվականների բոլոր թեժ կետերը ստալինյան քաղաքականության սխալների հետևանք են, քանի որ ոչ ոք դրանց հետևանքները չէր հաշվարկում: Այդպես առաջացել է Ղարաբաղի խնդիրը, երբ քրիստոնյա հայերով խիտ բնակեցված տարածքը միացվել էր մահմեդական Ադրբեջանին» , — պատմել է Հինշթեյնը:


Նա նաև հավելել է, որ 1991 թվականին ԽՍՀՄ-ը բաժանվել է առանց պատմական իրողությունները հաշվի առնելու: 

Հայացք Բաքվից. Փաշազադեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Ալիևին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան