22.04.2025
Ղարաբաղի խնդիրն առաջացել է, երբ այն միացվել է Ադրբեջանին. Հինշթեյն
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Փաշազադեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Ալիևին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի «Սպիտակ կուսակցության» նախագահ Թուրալ Աբբասլին, մեկնաբանելով Փաշազադեի կոչը, նշել է, որ օրենքն արգելում է կրոնական անձանց և կազմակերպությունների միջամտությունը քաղաքական գործընթացներին, քանի որ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է:

Աբբասլին հայտնել է, որ իր գրասենյակը պաշտոնական բողոք է ներկայացնելու Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ադրբեջանի արտաքին պարտքը գերազանցել է 9 մլրդ դոլարը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան