29.04.2025
Նախարար. Օլիմպիական խաղերում մեր մարզիկի ելույթին ոչինչ չի խանգարի, հարցը լուծված է
prev Նախորդ նորություն

«Երկիր Ծիրանի»-ի կին անդամների նկատմամբ բռնության հարցով ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:


Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:


Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:


Նշենք, նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ տհաճ միջադեպ է արձանագրվել: «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները բժշկական դիմակներով բացել են ապակյա տարաներ՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանել են, որ նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:


Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և բռնի ուժով փորձել հեռացնել դահլիճից: Կին ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, ՀՀԿ-ական տղամարդ ավագանու անդամներից մեկը նրան քաշել է մազերից, մյուսը ձեռքը գցել կրծքին, ինչին ի պատասխան Մարիա Նախաչտրյանը նրան հարվածել է ու ստացել տղամարդու կողմից պատասխան հարվածներ: Ի վերջո, քաշքշուկից, բռնությունով լի հրմշտոցից հետո Մարինա Խաչատրյանին ու նրա գործընկերուհուն դուրս են բերել նիստերի դահլիճից:


Այս ամենը հստակ երևում է տեսագրություններում: Ավելի ուշ կողմերը հանդես եկան հայտարարություններով՝ միմյանց մեղադրելով:

Հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Սարգսյանը. որոշումը օրերս կհրապարակվի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը