24.11.2024
Փորձագետ. Թուրքմենական գազը կօգնի Թուրքիային դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը
prev Նախորդ նորություն

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստում. ՀՀԿ-ական ավագանին հարձակվեց կանանց վրա (տեսանյութեր)

Երևանի ավագանու նիստն այսօր՝ փետրվարի 13-ին, միջադեպի պատճառով ընդհատվեց: Այն հայտարարված դադարից հետո վերստին մեկնարկել է: Քաղաքապետարան են եկել մեծ թվով ոստիկաններ, որոնց հրավիրել են հասարակական կարգի խախտման փաստի առնչությամբ:


Ինչպես հայտնում է մամուլը, Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները բժշկական դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:


 


«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: ՀՀԿ խմբակցության անդամ Գոռ Վարդանյանը և ՀՀԿ խմբակցության ավագանու ևս մի քանի անդամներ հարձակվեցին «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամներ Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի վրա և վիրավորանքներ ու հարվածներ հասցրեցին միմյանց:



Քաշքշուքիին խառնվեցին «Ելքի» անդամները, այնուհետև ոստիկանություն կանչեցին: ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ տարաներում ծծմբաթթու է, որը վնասակար է առողջության համար, հայտնում է tert.am-ը։


Նիստը ընդմիջվեց, լրագրողներին բռնի կերպով քաշքշելով դուրս հանեցին նիստերի դահլիճից:


Միգադեպին արձագանքել է Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, Երեւանի ավագանիում այսօր տեղի ունեցածը եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (եւ պետք) խոսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է նա: