Ադրբեջանում ահաբեկչության հավանականությունը մեծ է. ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին
ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանն ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք: Այս մասին հաղորդում է Ermneihaber-ը:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ:, համաձայն որի, թեև կովկասյան երեք երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:
Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում զգուշավորություն ցուցաբերել: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանում ահաբեկչության հավանականությունը մեծ է, քանի որ այդ երկրում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել: Նշվում է, որ ահաբեկչական հարձակումների վտանգ կա հետևյալ վայրերում՝ զբոսաշրջային գոտիներում, սուպերմարկետներում և առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, ռեստորաններում և այլն: