24.11.2024
Պետդեպը կոչ է արել Թուրքիայի քրդերի դեմ գործողություն չանցկացնել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Արցախը ողջունում է կոնգրեսական Փալոնի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը

Արցախի ԱԳՆ ողջունում է կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։


Նման կարծիք է հայտնել Արցախի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անի Սարգսյանի News.am գործակալությանը տված մեկնաբանությունում:


«Պատասխան՝ Ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը», - ասել է նա։


Սարսգայնը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ «Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է», - նշել է նա։


Միեւնույն ժամանակ Արցախը, ըստ Սարսգայնի, ակնկալում է, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում և նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։


Ավելի վաղ Ֆրենկ Փալոնեն հայտնել էր, որ Արցախում գործում է հաջողակ ժողովրդավար կառավարություն եւ ոչինչ չպետք է խանգարի ԱՄՆ եւ այլ երկրների հետ համագործակցությանը: «Սեպտեմբերին Արցախում ես նորից հսկայական առաջընթաց տեսա, որին Արցախը հասել է վերջին մի քանի տարիներին: Մյուսները նույնպես պետք է հնարավորություն ստանան տեսնել այդ ամենը, ինչպես ես: Փոխարենն Արցախի պես արագ զարգացող երկրներին խանգարելուն, ԱՄՆ-ն պետք է ընդունի եւ աջակցի նրանց պաշտոնական քայլերով»,- նշել է Փալոնեն:


Բանաձեւում ԱՄՆ կոնգրեսի անդամը նշել է ԱՄՆ պաշտոնյաներին Արցախ այցելելու թույլտվություն տալու անհրաժեշտության, արցախցի գործընկերների հետ ուղիղ կապեր հաստատելու մասին: