Պետդեպը կոչ է արել Թուրքիայի քրդերի դեմ գործողություն չանցկացնել Սիրիայում
ԱՄՆ Պետդեպը կոչ է անում Թուրքիային չձեռնարկել ռազմական գործողություններ ընդդեմ Սիրիայի հյուսիս-արևուտքում քրդերի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի Անկարան ուշադրություն դարձնի ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին։ «Մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք մասնակցեն բռնությանը, թող դրա փոխեն կենտրոնանան ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է Նաուերթը։
Թուրքական բանակը մեծացնում է ներկայությունը Սիրիայի հետ սահմանին՝ ուղարկելով սահմանամերձ շրջաններ ռազմական տեխնիկա։ Ռազմական նախապատրաստությունները ողջ թափով ընթանում են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդերին վերջնաժակետ է հայտարարել. կամ մեկշաբաթյա ժամկետում լքեն զբաղեցրած դիրքերը կամ պատրաստ լինեն ոչնչացման գործողության։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ էր արել Վաշինգտոնին անելու հստակ ընտրություն Սիրիայում հետագա քաղաքականության հարցում։ «ԱՄՆ-ը պետք է դաշնակից ընտրի։ Ու՞մ կողմից է Վաշինգտոնը՝ դաշնակիցների՞ թե՞ ահաբեկչական կազմակերպությունների»,-ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։