24.11.2024
Արցախը ողջունում է կոնգրեսական Փալոնի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը
prev Նախորդ նորություն

Թուրք պատգամավոր. Էրդողանը պատասխանատու է Իդլիբում ահաբեկիչների առկայության համար

Թուրքական խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երկրի նախագահ Էրդողանը պատասխանատվություն է կրում սիրիական Իդլիբում ահաբեկիչների առկայության համար։

Յըլմազը նշել է, որ Սիրիայի բանակն իրավունք ունի պայքարել գրոհայինների դեմ ոչ միայն Իդլիբում, այլ Սիրիայի ողջ տարածքում։

Ըստ նրա, որոշները սիրիական բանակի դեպ պայքարող ուժերին համարում են չափավոր, սակայն օտարերկյա ահաբեկիչներից բաղկացած այդ ուժերն ունեն ծանր զինատեսակներ։