11.09.2026
ԵՄ առաջնորդները դեմ են Երուսաղեմի հարցում Թրամփի դիրքորոշմանը
prev Նախորդ նորություն

Թուրքիան մտադիր է Արեւելյան Երուսաղեմում դեսպանություն բացել

Թուրքիան մտադիր է Արեւելյան Երուսաղեմում դեսպանություն բացել անմիջապես այն բանից հետո, երբ աշխարհը ճանաչի Պաղեստին պետությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք չեն ճանաչել Պաղեստինը, «լուրջ վճռականություն» ունեն այդ անելու: «Մենք պետք է առաջադիմենք այդ հարցում», - ասել է նա: «Երբ մենք հասնենք դրան, անկախ Պաղեստինի մայրաքաղաք Արեւելյան Երուսաղեմում դեսպանություններ կբացվեն»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման ամենակոշտ քննադատներից է դարձել: Նախօրեին Ստամբուլում ԻՀԿ գագաթաժողովն էր ընթանում, որի մասնակիցները Արեւելյան Երուաղեմը ճանաչել են Պաղեստինի մայրաքաղաք:

ԱՄՆ-ն Իրանին «դիմակայելու» համար միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ կաշխատի. Հեյլի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ