ԱՄՆ-ն Իրանին «դիմակայելու» համար միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ կաշխատի. Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ներկայացրել է Իրանի կողմից միջազգային իրավունքի խախտման «անհերքելի» ապացույցներ Եմենում հուսիթներին հրթիռներ մատակարարելու մասին, հաղորդում է AP-ն:
Հեյլին հրապարակել է վերջերս գաղտնազերծված ապացույցներն, այդ թվում Եմենում հուսիթների կողմից վերահսկվող տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մասերի մասին:
Ըստ նրա հրթիռների մասերը ունեն մակնշում, որն ապացուցում է, որ դրանք Իրանում են արտադրվել: Սա ապացուցում է ՄԱԿ ԱԽ «բանաձեւերի ակնհայտ խախտումները, մինչդեռ միջազգային հանրությունը միջուկային պայմանագրի պատճառով այլ կողմ է նայում»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին «դիմակայելու» համար կաշխատի միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: «Մենք ստեղծում ենք կոալիցիա, որ իսկապես դիմակայենք Իրանին եւ այն ամենին, ինչ նա անում է», - ասել է Հեյլին: