22.04.2025
The New Yorker. Թրամփի թիմը հաշտվել է մինչև 2021-ն Ասադի նախագահության հետ
prev Նախորդ նորություն

Թիլերսոնը հայտնել է, թե երբ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի ոչ շուտ, քան երեք տարի անց, հաղորդում է The Times of Israel-ը:

«Դա այնպիսի բան չէ, որ կարող է արագ տեղի ունենալ: Հավանաբար ոչ շուտ, քան երեք տարի անց. դա շատ հավակնոտ քայլ է», - ասել է Թիլերսոնը:

Ավելի վաղ Երուսաղեմի գործերով նախարար Զեեւ Էլկինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներին մի քանի տարի կպահանջվի նոր դեսպանատան համար հողատարածք գտնելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխան նոր շենք կառուցելու համար: Նա հույս է հայտնել, որ աշխատանքները կիրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման մասին եւ հանձնարարել է Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը: Այս հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ աշխարհում:

Էրդողանը մուսուլմանական երկրներին կոչ է արել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան