22.04.2025
Անկարան Բաղդադի հետ կքննարկի Իրաքում թուրք զինվորականների ներկայությունը. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

The New Yorker. Թրամփի թիմը հաշտվել է մինչև 2021-ն Ասադի նախագահության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայն է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի պաշտոնավարել մինչև 2021 թվականը: Այդ մասին The New Yorker-ին են հայտնել մի շարք աղբյուրներ ԱՄՆ և Եվրոպայի իշխանական շրջանակներում:

Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշման փոփոխման վրա են ազդել կառավարական զորքերի հաջողությունները Սիրիայում ՌԴ, Իրանի և «Հեզբոլլահի» աջակցությամբ: Այժմ Դամասկոսը վերահսկում է ընդդիմության «թանկարժեք քարերը»՝ Դամասկոսը, Համան, Հոմսը, Լաթաքիան և Հալեպը, որոնք ԱՄՆ-ում անվանում են «օգտակար Սիրիա»: Ասադին հաջողվել է միավորել այն, ինչ տրոհված էր մեկ տարի առաջ, գրում է թերթը:

Բացի այդ, Սիրիայի ընդդիմության հաջողություններն ԻՊ դեմ պայքարում շատ ավելի համեստ եղան, քան Դամասկոսի ցուցանիշները: Ներքին հակասությունների ֆոնին ԱՄՆ կողմից աջակցություն ունեցող խմբավորումները պառակտվեցին և չեն կարող այլընտրանք լինել Ասադի ռեժիմին:

Թիլերսոնը հայտնել է, թե երբ ԱՄՆ դեսպանատունը կտեղափոխվի Երուսաղեմ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան