24.11.2024
Թեհրանում ՌԴ դեսպան. Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն օգնել Սիրիային
prev Նախորդ նորություն

Անկարան Բաղդադի հետ կքննարկի Իրաքում թուրք զինվորականների ներկայությունը. Չավուշօղլու

Անկարան Բաղդադի հետ կքննարկի Իրաքում՝ Բաշիքի շրջանում, թուրքական զորախմբի ներկայությունը: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Նա նշել է, որ Իրաքում թուրքական զորախմբի ներկայությունն ուղղված չէ Իրաքի դեմ, քանի որ ռազմաբազան Իրաքի տարածքում ստեղծվել է Իրաքի իշխանությունների կոչից հետո:

«Թուրքական զորախումբն Իրաքի տարածքում է գտնվում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով»,- ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ Իրաքի խորհրդարանը բանաձև է ընդունել, որում բողոք է հայտնվել Մոսուլի մոտ՝ Բաշիքի շրջանում, թուրքական զինված ուժերի ներկայության դեմ: Իրաքի խորհրդարանի պատգամավորներն Իրաքի կառավարությունից պահանջել են անհրաժեշտ իրավական և դիվանագիտական միջոցների ձեռնարկել, ներառյալ՝ երկու երկրների տնտեսական հարաբերությունների վերանայում: