22.04.2025
ՀԱՊԿ հայտարարությունը ապացուցեց, որ ՀՀ-ն քաղաքական ճիշտ ընտրություն է կատարել. Բագրատյան
prev Նախորդ նորություն

ՍԾՏՀԿ ԽՎ կանոնդադրությանը հակառակ գործելը հարված է հասցնում կառույցի հեղինակությանը. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։


Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները և, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:


Իր հերթին գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն է հայտնել ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։


Զրուցակիցներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը և դրա առաջնահերթություններին։


Էդվարդ Նալբանդյանը և Մայքլ Քրիստիդիսը քննարկել են ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր:


Նախարար Նալբանդյանը նշել է, որ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպության կանոնդադրությանը և սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են և հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։


Հիշեցնենք, անցած շաբաթ Կիևում ՀՀ տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) առանց Հայաստանի պատվիրակության մասնակցության մշակվել եւ ընդունվել է բանաձև, որում տարածաշրջաններում առկա հակամարտությունների վերաբերյալ կատարվել է փոփոխություն: Ինչպես նշում է հայկական կողմը, ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

ՀՀ-ԼՂՀ միացյալ զորախումբը կկանգնեցնի հակառակորդին և լայնածավալ հարձակում կիրականացնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան