24.11.2024
Փոմփեոն Իրանին զգուշացրել է Իրաքի հարցում իր դիրքորոշման հետ կապված ԱՄՆ մտահոգության մասին
prev Նախորդ նորություն

Անկարան վճռական կպատասխանի տարածքային ամբողջականության սպառնալիքներին. Էրդողան

Թուրքիան 780 հազար քառակուսի կմ մակերես զբաղեցնող իր 81 նահանգներով ու տարածքներով իրենից մեկ ամբողջություն է ներկայացնում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է վճռականորեն պատասխանել Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքներին։

«Դրա հստակ օրինակ կարող է ծառայել տարածաշրջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունն ահաբեկիչների դեմ»,-ընդգծել է Էրդողանը։

Պետության ղեկավարը նշել է, որ Թուրքիայի թշնամիները փորձում են առավելագույն վնաս հասցնել Անկարային։

«Այդ սցենարի մաս են հանդիսանում ԱՄՆ-ում Թուրքիայի քաղաքացիների դեմ դատերը։ Թուրքիայի թշնամիներին ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի կողմնակիցները։ Այդ պատճառով էլ վերջին շրջանում ակտիվացել են նաև PKK-ի ահաբեկիչները»,- նշել է Էրդողանը։