Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից. Աշոտյան
Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն: Այս մասին գրառել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, ադրբեջանական ցուցակը համալրվել է մեքսիկական պատգամավորներով, որոնք հոկտեմբերի 24-ին այցելել էին Արցախ և CNN-ի լրագրողով:
Աշոտյանը ներկայացրել է ցուցակում ներառված մարդկանց աշխարհագրությունը՝
1. Ռուսաստան 176
2. Գերմանիա 67
3. ԱՄՆ 51
4. Իտալիա 49
5. Ֆրանսիա 42
6. Բելգիա 31
7. Մեծ Բրիտանիա 22
8-10. Լեհաստան 14
8-10 Ուկրաինա 14
8-10. Վրաստան 14
«Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաև հետևողական ընդլայնումը վկայությունն են թե՛ Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե՛ քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել և նման պարզունակ հնարքները այն խոչընդոտել չեն կարող»,- գրառել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: