9.06.2025
Ադրբեջանական «Սև ցուցակը» այս պահին ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Անդրադարձ է կատարվել նաև միջազգային առաքելություններին մասնակցող հայ խաղաղապահների պատրաստության կազմակերպման և առաքելությունների ընթացքում առաջադրանքների կատարմանն առնչվող հարցերին, ինչպես նաև հաջորդ տարիներին միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման հեռանկարներին:

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղկարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը.ԱՀ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին