20.04.2025
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
prev Նախորդ նորություն

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղկարգավիճակը ինքնուրույն որոշելու իրավունքը.ԱՀ ԱԳՆ

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝ իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ինքնուրույն որոշելու իրավունքը։ Այս մասին ասված է Արցախի Հանրապետության ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: 


«ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։


Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։


Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»։


Հիշեցնենք, Կալատոնիայի խորհրդարանը հայտարարել է երկրամասի Իսպանիայից անկախության մասին:

Իրադրությունը շփման գծում եղել է լարված. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար