24.11.2024
Ատոմակայանի շահագոործումը կերկարաձգվի մինչեւ 2027 թ-ը, իսկ ի՞նչ սպասել հետո. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Աշխարհը ջրաջրային էներգետիկ ռեակտորներով ԱԷԿ-ների աշխատանքի երկարացման հաջող փորձ ունի

Աշխարհում արդեն ՋՋԷՌ-440 (ջրաջրային էներգետիկ ռեակտորներ) ռեակտորներով ԱԷԿ-ների աշխատանքի երկարացման հաջող փորձ կա: Հետեւաբար՝ սա կարելի է անել նաեւ Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ԱԷԿ-ի շահագործման գծով տնօրեն Վահրամ Պետրոսյանը:


News.am-ի հաղորդմամբ նա նշել է, որ արդեն այսպիսի օրինակներ կան ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Չեխիայում, ե՛ւ Ֆինլանդիայում:


«Մեր կայանն ամբողջությամբ համադրելի է դրանց հետ ոչ միայն ռեակտորի տեսակով, այլ նաեւ բոլոր մյուս ցուցանիշներով: Նոր էներգաբլոկի մասին չմոռանալով՝ ատոմագետները կջանան հնից ամեն ինչ քամել՝ առանց անվտանգությանը վնաս հասցնելու: Հիմա մենք աշխատանքը 10 տարով ենք երկարացնում՝ մինչեւ 2027 թվականը, իսկ իմ նշած օրինակների թվում աշխատանքի երկարացում է եղել նաեւ 25, նույնիսկ 30 տարով»,- հավելել է Պետրոսյանը:


Պետրոսյանը նաև նշել է, որ հայկական ԱԷԿ–ի առաջին չգործող էներգաբլոկի ինչ–որ դետալներ կօգտագործվեն երկրորդի համար։ Առաջին բլոկի վերջնական կոնսերվացման ռազմավարության համաձայն, որը կանգնած է 1989 թվականից, «հանգստացող» ռեակտորի որոշ հանգույցներ կարող են օգտագործվել «հոգնած» երկրորդի համար։ Հիմա առաջին ռեակտորի վրա օգտագործվում են վառելիքի պահեստները, որտեղից դրանք հայտնվում են երկրորդում։ 1-ին բլոկի վերջնական ապամոնտաժման համար դեռեւս 2007 թվականին ընդունվել էր ռազմավարություն։ Աշխատանքը պետք է տեւի 40 տարի, դրա վրա կծախսվի մոտ 310 մլն դոլար։


Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքը կատարվում է ռուսական 270 մլն դոլար վարկային գծի եւ 30 մլն դոլար դրամաշնորհ շրջանակում: Հայկական ԱԷԿ-ը կազմված է 2 բլոկից: 1976 թվականին կառուցված առաջին բլոկը փակվել է 1989 թվականին: 1980 թվականին բացված երկրորդ բլոկը նույն ժամանակ փակվել եւ վերագործակվել է 1995 թվականին: