29.09.2024
Սարգսյան. Սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը
prev Նախորդ նորություն

Երևանում ոստիկանությունը հանել է արգելապատնեշները և ցրել ցույցը

Երևանի Բաղրամյանի պողոտայում լարված իրավիճակ է ստեղծվել: Ոստիկանությունը և Սանիտեք ընկերության ներկայացուցիչները տարհանել են աղբամաններից կազմված արգելապատնեշները և ցրել են էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ կազմակերպված ակցիան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է VERELQ-ի թղթակիցը, ոստիկանները սկզբից պահանջել են ցուցարարներից ազատել պողոտան, սակայն ակտիվիստները հրաժարվել են ենթարկվել: Այդ պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում ակտիվիստներն այնքան էլ շատ չէին՝ մոտ 100 մարդ: Հատուկ դիմադրություն նրանք չեն ցուցաբերել: Նրանք տարբեր կարգախոսներ էին հնչեցնում, ինչպիսիք էին` «Ամոթ ոստիկանությանը», և «Աղբահան-ոստիկաններ» և այլն:

Ոստիկանությունն առանց բիրտ ուժ կիրառելու, ինչպես հաղոդրում է մեր թղթակիցը, բերման են ենթարկվել է մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք չէին ցանկանում ենթարկվել իրավապահներին պահանջներին: Ցույցը ցրելուց և պողոտան ապաշրջափակելուց հետո, հայտարարությամբ է հանդես եկել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նշելով, որ բոլոր բերման ենթարկված քաղաքացիներն ազատ կարձակվեն: «Նրանց նկատմամբ գործեր չեն հարուցվելու, նրանք ազատ կարձակվեն», - նշել է նա:

Մինչ այդ, Երևանի ժամանակով ժամը 12.30-ին ոստիկանության կողմից համապատասխան հայտարարություն է արվել, որ մոտակա ժամանակներս սկսվելու է Բաղրամյան պողոտայի ապաշրջափակման և երթևեկության վերականգնման գործողությունը, որն արդեն երկու շաբաթ արգելափակվել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանդես եկող ցուցարարների կողմից:

Այս պահի դրությամբ, ոստիկանությունը շարունակում է պարեկություն իրականացնել Բաղրամյան պողոտայում, որն արդեն ամբողջությամբ ապաշրջափակվել է: Երթևեկությունը պողոտայում վերականգնված է:
Երևանում բողոքի ակցիայի ցրման հետևանքով ոստիկանություն է տեղափոխվել 46 մարդ
Հաջորդ նորություն next
 Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին
28.09.2024
Հայաստանի իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա. ԵՄ խոսնակը` Ալիևին