23.11.2024
ԵՄ դրոշներով Բաղրամյան պողոտա ժամանած Հայրիկյանին դիմավորեցին «Սադրիչ» և «Հեռացիր» կոչերով
prev Նախորդ նորություն

Սարգսյան. Սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը

Հայաստանում հուլիսի 5-ին նշում են Սահմանադրության օրը: Քսան տարի առաջ՝ 1995 թ-ի հենց այդ օրը ընդունվեց երկրի Մայր օրենքը: "Յուրաքանչյուր երկրի համար Հիմնական օրենքը պետականաշինության հենասյունն է, պետականության կայացման վառ խորհրդանիշը, հասարակության զարգացման արժեհամակարգային ուղենիշը",- ճրվա առթին տարածած իր ուղերծում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես փոխանցում են նախագահի մամլո ծառայությունից, Սարգսյանի խոսքով, Հայաստանի նորագուն պատմության մեջ Սահմանադրության ընդունումը դարձավ հայերի՝ անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքի վառ մարմնավորումը, պետությունների միջազգային ընտանիքի իրավահավասար անդամը լինելու վկայությունը, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման և ժողովրդաիշխանության հաստատման գլխավոր երաշխիքը:

"1995 թվականի Սահմանադրությունը հիմնարար դեր ունեցավ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, իրավական պետության հիմքերի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրագրման, պետական իշխանության ինստիտուտների աստիճանական կայացման գործում", - ասված է նախագահի ուղերձում։

Դրա հետ մեկտեղ, ըստ Սարգսյանի, հանրային կյանքի առաջընթացը համարժեք սահմանադրական զարգացումներ է պահանջում:

"Կյանքն ապացուցել է, որ սահմանադրական զարգացումներն օբյեկտիվ անհրաժեշտություն են: Այդպես էր 2005 թվականին, այդպես է նաև այսօր: Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեր երկրում սահմանադրական հարաբերությունների առանցքում պետք է լինի մարդը` իր անխախտելի արժանապատվությամբ, անօտարելի ու անմիջականորեն գործող իրավունքներով ու ազատություններով", - նշել է նախագահը: