20.04.2025
«Ռոսատոմ»-ի ղեկավարությունը ՀՀ-ում քննարկել է ատոմակայանին նվիրված հարցեր
prev Նախորդ նորություն

Նախագահը քննարկել է Ալիևի հետ իր հանդիպման կազմակերպման հարցը ՄԽ համանախագահների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:


Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները, այդ թվում ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցերը, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին:


Հանդիպման մասնակիցները կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը:


Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին այսօր ավելի վաղ ընդունել էր ՀՀ արտաքոին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Մամուլ. լարված են վարչապետի ու Տիգրան Սարգսյանի հարաբերությունները՝ պատճառը հայտնի է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար