24.11.2024
ՀՀ-ում առողջապահության ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից ցածր են, սա աշխարհի ամենացածր ցուցանիշն է. ՄԱԿ
prev Նախորդ նորություն

Նալբանդյանն ու ՄԽ համանախագահները քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։


Հանդիպմանը շարունակվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները։


Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։


Նշենք, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:


Ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունն ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդական ջանքերը՝ հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ հաջողությամբ կշարունակվեն և ընդգծել է, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ միասին պատրաստակամ է շարունակել ջանքերն այդ նպատակով: 


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը:


Այդ մասին Ալիեւը հայտարարել է Բաքվում Եվրոպական Միության խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը:


Ավելի վաղ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ կայցելեն Երեւան, շաբաթ՝ Բաքու: