Քարնեգիի մոսկովյան կենտրոն. ԼՂ հիմնահարցը կարող է մերձեցնել Արևմուտքին և ՌԴ-ին
Ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որտեղ ՌԴ-ն ու Արևմուտքը պատրաստ են միասին գործել: Այդ մասին ասվում է Carnegie.ru-ում՝ Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում, հրապարակված հոդվածում:
«Ի տարբերություն այլ հետխորհրդային թեժ կետերի, Լեռնային Ղարաբաղում երբեք չեն եղել խաղաղապահներ` ոչ ռուս, ոչ միջազգային, իսկ հրադադարը պահպանվել է ուժերի բալանսով»,-ասվում է հոդվածում: Հեղինակը նշում է, որ ղարաբաղյան հակամարտությանը բնորոշ է բանակցությունների և հրադադարի խախտումների հաջորդականությունը:
«Գրեթե բոլոր հետխորհրդային հակամարտություններն այս կամ այն առումով կարելի է նկարագրել որպես Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայություն... Միայն ղարաբաղյան հակամարտությունը ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը երբեք չեն որակել որպես աշխարհաքաղաքական դիմակայության մաս»,- ասվում է հոդվածում:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն սատարել են և սատարում են ընդունված ձևաչափից բացի, որտեղ որպես միջնորդներ հանդես են գալիս ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, նաև եռաչափ գագաթնաժողովները, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ»,-ասվում է հոդվածում:
Ըստ նրա, զարմանալի չէ, որ ղարաբաղյան հակամարտության համար հիմք են ծառայում այսպես կոչված հիմնարար սկզբունքները: Ըստ էության, դրանք Երևանի և Բաքվի միջև ապագա փոխզիջման հիմնական թեզերն են, որոնք փոխզիջումային են Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի միջև:
«Հիմնարար սկզբունքներում նախանշված են կարգավորման առանցքային թեմաներն ու հնարավոր փոխզիջումային շրջանակը: Դա գործնականում գործակցության եզակի ձևաչափ է»,-ասվում է հոդվածում:
«Նման գործակցությունը շեշտակիրոնե նվազեցնում է ռիսկերը ղարաբաղյան հակամարտության մեջ: Երևանն ու Բաքուն այղ պայմաններում ստիպված են ձեռնպահ մնալ չմտածված քայլերից: Հակառակ դեպքում նրանք ընտրություն չեն ունենա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, ստիպված կլինեն երկուսի թշնամիները դառնալ, իսկ դա հղի է հետևանքներով: ՌԴ և Արևմուտքի առճակատումը ղարաբաղյան գործընթացից դուրս դրդում է Բաքվին ու Երևանին ստուգելու մոդերատորների ամրությունը»,-ասվում է հոդվածում:
«Սրման դեպքում չի բացառվում, որ գործողությունները Ղարաբաղի տարածքից կարող են ծավալվել նաև բուն Հայաստանի տարածքում: Մոսկվայի համար դա լրացուցիչ տհաճ հարցեր է առաջացնում՝ Բաքվի հետ հարաբերություններից մինչև եվրասիական ինտեգրման նախագծերի ամբողջականություն, որոնց մասնակիցները հազիվ թե համերաշխ դիրքորոշում որդեգրեն այս հարցում, ինչպես Աբխազիայի կամ Ղրիմի դեպքում էր:
Արևմուտքի համար լայնածավալ հակամատությունը ռազմավարական Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարևանությամբ, Իրանի և Թուրքիայի միջամտության մշուշտ հավանականությամբ, լավագույն հեռանկարը չէ: Դա նշանակում է, ուր ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ և Արևմուտքի համար լուրջ խթան է ստեղծում գործակցության համար»,-ասվում է հոդվածում: