20.04.2025
Մամուլ. Հայաստանն ուժեղացում է ԶՈւ-երի գլխավոր շտաբն ու ռազմական դիվանագիտությունը
prev Նախորդ նորություն

Լաս Վեգասի սպանդի ժամանակ տուժած հայերի մասին հաստատված տեղեկություններ չկան. ԱԳՆ

Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:


Ավելի վաղ Armenia.im-ի հայտնել էր, որ տուժածների թվում են հայ եղբայրներ Արմենակ եւ Մուշեղ Մուրադյանները: Ըստ գործակալության՝ նրանք Բըրբանք քաղաքից են: Արմենակը վիրավորում է ստացել ոտքի շրջանում, նրան արդեն դուրս են գրել հիանդանոցից, գրել էր կայքը:



Վերջին տվյալներով Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգությանը զոհ է գնացել 58 մարդ: Վիրավորների թիվը հասել է 515-ի: Իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին մոտակա հիվանդանոցներում արյուն հանձնել՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Հաղորդվում է, որ վիրավորներից 150-ի վիճակը ծայրահեղ ծանր է:


Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացրել է 64-ամյա Ստեֆն Փեդոքը: Նա Mandalay Bay հյուրանոցի պատշգամբից կրակ էր բացել Route 91 երաժշտական փառատոնի մասնակիցների վրա: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը:

ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին աճել է 24%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար