25.11.2024
Վրաստանի ՄԻՊ-ը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները
prev Նախորդ նորություն

«Իսլամական պետությունը» ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հղում անելով ԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրների:


Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 50 մարդ: Քլարք շրջանի պաշտոնյաները հայտնել են նաև, որ հարձակումից հետո դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 406 մարդ:


Համերգի այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան 50 մարդ սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար: Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է: