9.06.2025
Հայաստանը կողմնակից է ինտեգրացիոն գործընթացներին. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը կքննարկվի ԱԺ-ում հաջորդ շաբաթ. Փաշինյան

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում՝ հոկտեմբերի 3-ին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով՝ քննարկումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ին:


Հիշեցնենք, երկու օր առաջ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և քննարկել Հայաստանի օգուտներն ու վնասները ԵԱՏՄ անդամակցությունից ու ըստ այդմ մեկնարկել միությունից դուրս գալու հարցը:


ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից միայն «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը կողմ քվեարկեց. «Ելք»-ը տվյալ հանձնաժողովում միայն մեկ անդամ ունի: Հանրապետականը, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին առաջարկին:

ԼՂ հակամարտությունը պիտի դիտարկել ոչ թե տարածքային, այլ մարդու իրավունքների տեսանկյունից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին