Ղրիմում նախատեսվում է հայկական նոր եկեղեցի կառուցել
Ղրիմում՝ Սիմֆերոպոլում նախատեսվում է հայկական նոր եկեղեցի կառուցել, հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, գրում է Rusarminfo-ն:
«Պետք է լսելի լինի նույնիսկ ամենափոքր ժողովրդի ձայնը»,- ասել է պատգամավորը Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի հետ հանդիպմանը:
Ղրիմի վիճակագրական ծառայության տվյալներով, Ղրիմի բնակիչների 85 տոկոսը կարծում է, որ միջեկեղեցական հարաբերությունները կղզում ներդաշնակ են:
Ըստ 2014-ի մարդահամարի տվյալների, Ղրիմի բնակչությունը 1.912.168 մարդ է, որից հայերը կազմում են 0,5 տոկոսը՝ 11.030:
2017-ին Սիմֆերոպոլում սկսվել է տաճարի կառուցում, որի բացում նախատեսված է 2019-ի ապրիլի 21-ին:
Ավելի վաղ, Ղրիմի հայերին արտոնություններ են տրվել բնական պաշարներով հարուստ հողատարածքների օգտագործման մասով, նաեւ սոցիալական աջակցության պայմաններ: