9.06.2025
Ղրիմում նախատեսվում է հայկական նոր եկեղեցի կառուցել
prev Նախորդ նորություն

C-400-ը Թուրքիային կմատակարարվի առաջիկա երկու տարվա ընթացքում

Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան կստանա շուրջ երկու տարվա ընթացքում, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության (SSM) քարտուղարության ներկայացուցիչ Իսմայիլ Դեմիրը:


Նա նշել է, որ զինատեսակի՝ Թուրքիա մատակարարման մոտավոր ժամկետներն արդեն պարզ են, սակայն թուրքական կողմը շարունակում է բանակցությունները՝ այդ ժամկետները հնարավորինս կրճատելու համար:


«Մի բան ես հստակ կարող եմ ասել. դա տեղի կունենա առաջիկա երկու տարվա ընթացքում», - ասել է Դեմիրը:


Նա նաև նշել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ու մատակարարման մասին մամուլում տարածված տեղեկությունների մի մասը չի արտացոլում իրականությունն ու խառնաշփոթ է առաջացնում մարդկանց մոտ:

Թրամփ․ ԱՄՆ-ն պատրաստ է Հյուսիսային Կորեայի շուրջ ճգնաժամի կարգավորման ռազմական տարբերակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում