25.11.2024
Մամուլ. Ապտակ ԱԳ նախարարին ՊՆ-ից. Հայաստանի պաշտպանական նոր շերտը
prev Նախորդ նորություն

Վարչապետը դժգոհ է գյուղատնտեսության ցուցանիշներից

Վերջին ամիսներին գյուղատնտեսությանը վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, ուստի կա անհրաժեշտություն ապահովել ոլորտին վերաբերող համախառն արդյունքի հաշվառման վերլուծության կատարումը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այն պետք է լինի կանխատեսելի և հաշվառելի:


Ըստ այդմ՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարական տվեց գյուղատնտեսության ոլորտում ունեցած արդյունքների վերաբերյալ: Նա հիշեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղերից մեկը, իսկ կառավարությունը շեշտը դրել է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմանները ապահովելու և այդ ամենը արդյունավետ օգտագործելու վրա:


Պատասխանատուներին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմին ներկայացնել տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ` անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին:


«Անցյալ տարվա հունվար-օգոստոսի հետ համեմատությունը ցույց է տալիս, որ կա աճ բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից: Շինարարության աճի դանդաղումը կոմպենսացվում է, քանի որ այդտեղ մեծ խնդիրներ չկան: Բայց գյուղատնտեսության ոլորտում պետք է հասկանանք եղած թվերը, լինենք շատ ուշադիր, քանի որ ութ ամսվա մեջ կա կատարողականի 90,6 տոկոս, իսկ օգոստոսի համեմատությամբ` 70,5 տոկոս»,- հավելեց վարչապետը: